Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով. նախագիծն ընդունվեց

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի 
հաստիքով. նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 3 ձեռնպահ ձայներ:

Առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5,և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվելու պատասխանատվությունը կվերապահվի ստեղծվող նոր հաստիքով քաղաքապետի տեղակալին: Նա ամբողջությամբ կզբաղվի այդ գործունեությունը համակարգելով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am