Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իսպանիան պլանավորում Է Աֆղանստանից իր զինվորականների դուրսբերումն ավարտել մինչեւ մայիսի 13-ը. El Pais

Իսպանիան պլանավորում Է Աֆղանստանից իր զինվորականների դուրսբերումն ավարտել մինչեւ մայիսի 13-ը. El Pais

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան պատրաստվում Է մինչեւ մայիսի 13-ն ավարտել իր զինվորականների դուրսբերումն Աֆղանստանից: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել Է El Pais թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալներով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն իսպանիայի մասնակցությունը սահմանափակվում Է 24 զինծառայողով եւ երկու թարգմանչով: Ինչպես նշում Է հրատարակությունը, գրեթե երկու տասնամյակում Աֆղանստանում իրականացված առաքելությանը մասնակցել Է ավելի քան 27 հազար իսպանացի զինվորական, թագավորությունն այդ ժամանակամիջոցում ծախսել Է ավելի քան 3,5 միլիարդ եվրո:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ պլանավորում Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսել մայիսին եւ այն ավարտել 2021 թվականի սեպտեմբերի 11-ին: Նույն օրը ՆԱՏՕ-ն դաշինքի արտգործնախարարությունների ղեկավարների եւ պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի արդյունքներով ընդունել Է հայտարարություն, որտեղ ասվել Է դաշինքի զորքերի դուսբերումը մայիսի 1-ին սկսելու որոշման մասին: Աֆղանստանում գործողության առավելակետին՝ 2010 – 2013 թվականներին երկրում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ուժերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am