Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը Երևանում ներկայացրեց «Սկեսուրը» բեմադրությունը

Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը Երևանում ներկայացրեց 
«Սկեսուրը» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի մշակույթի պալատի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը, որը պարբերաբար ներկայացումներով hանդես է գալիս ՀՀ մարզերում, մայիսի 7-ին «Սկեսուրը» ներկայացումը ցուցադրեց Հայաստանի թատերական գործիչների միության բեմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերախմբի ղեկավար Արմինե Մելքոնյանը նշեց, որ կոլեկտիվը ձևավորվել է 2005 թվականին: Թատերախմբում խաղում են 6-14 տարեկան երեխաներ:

Մելքոնյանի խոսքով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը մշտապես աջակցել է իրենց և հնարավորություն է ընձեռել պարբերաբար ելույթ ունենալ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում, իսկ այս անգամ իրենց Երևան է հրավիրել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որին շնորհակալ են:

Անդրադառնալով «Սկեսուրը» բեմադրությանը՝ Մելքոնյանն ասաց, որ այն կարող է հետաքրքրել ինչպես պատանիներին, այնպես էլ մեծահասակներին: «Զվարճալի և հումորային, խրատական ներկայացում է՝ հիմնված իրական պատմության վրա: Սցենարի վրա աշխատել ենք երեխաների հետ: Այս բեմադրության մեջ զբաղված են 13 և 14 տարեկան երեխաները»,- նշեց թատերախմբի ղեկավարը:

Ներկայացման ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ դիպլոմ շնորհեց թատերախմբին՝ ավելի քան 15 տարի անընդմեջ ինքնատիպ ներկայացումներով հանդես գալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am