Արցախ

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան

2 րոպեի ընթերցում

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս: Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակությանի ժառանգության պաշտպանության և պահպանմանը: Մենք սերտորերն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ գործուն քայլեր կձեռնարկվեն այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանն ընդգծեց, որ այսօր Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, արհամարհում է միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը և միջազգային իրավունքի նորմերը:

«Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանումէ հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում