Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մալիի բնակչուհին ինը երեխա է ծննդաբերել

Մալիի բնակչուհին ինը երեխա է ծննդաբերել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի Թոմբուքութու քաղաքում բնակվող Խալիմա Սիսեն այս շաբաթ ինը երեխա Է ծննդաբերել՝ հինգ աղջիկ եւ չորս տղա: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել Է Մալիի նորությունների Maliweb պորտալը՝ վկայակոչելով Մալիի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց հետո Խալիման Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոյի անձնական կարգադրությամբ ապրիլի 30-ին տեղափոխվել Է Մարոկո ծննդաբերելու համար,- նշել Է նախարարությունը:- Մայիսի 4-ին կեսարյան հատման միջոցով նա լույս աշխարհ Է բերել ինը նորածինների»:

Մալիի իշխանությունները նշում են, որ մայրկը եւ երեխաներն իրենց լավ են զգում: Մալիում, Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ կնոջը բաժին Է ընկնում 6,3 երեխա: Այս ցուցանիշով Մալին աշխարհում զիջում Է սոսկ հարեւան Նիգերին: Մալին մտնում Է Աֆրիկայի՝ ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների եռյակը: Ներկայումս Մալիի բնակչի միջին տարիքը կազմում Է 16,3 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am