Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մայիս

Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանը: Միայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին. «Մեր ճիշտ որոշումներից է կախված մեր և մեր երեխաների ապագան: Կորոնավիրուսը չի նահանջելու, քանի դեռ բոլորս պատվաստված չենք: Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ»:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունն է փաստում, համավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն է, որի շնորհիվ է միայն հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին։ Պատվաստումները 100%-ով կանխարգելում են մահվան ելքերը և հիվանդության ծանր ընթացքը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ