Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոլումբիայում 19 մարդ Է զոհվել հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում

Կոլումբիայում 19 մարդ Է զոհվել հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայում հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում, որոնք սկսվել են անցած շաբաթ, զոհվել Է 19 մարդ, եւս շուրջ 800 հոգի տուժել են: Այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյի խոսքով, որը մեջբերում Է El Pais-ը, տուժածների ավելի քան կեսը ուժային կառույցների աշխատակիցներ են: Նաեւ թերթը գրում Է ամբողջ երկրում 431 ձերբակալվածների մասին: Բողոքների ֆոնին երկրի նախագահ Իվան Դուկեի հետ «ջերմ հանդիպումից հետո» պաշտոնաթող Է եղել Կոլումբիայի ֆինանսների եւ պետական վարկերի նախարար Ալբերտո Կարասկիլիան, հաղորդվում Է նախարարության Twitter-ում: Դուկեն արդեն հայտարարել Է Կարասկիլիայի տեղում Խոսե Մանուել Ռեստրեպոյին նշանակելու մասին, որն զբաղեցնում Է առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնը:

Պաշտպանության նախարարը El Pais-ի հետ զրույցի ժամանակ բողոքողների դեմ ուժի կիրառումը համարել Է արդարացված: Մոլանոն հայտարարել Է, որ մի քանի տարածաշրջաններում «ագրեսիվ մարդիկ» փորձել են միանալ բողոքներին եւ «ապակայունացնել իրադրությունը»:

Նրա խոսքով՝ նրանցից ոմանք կապված են Farc եւ ELN ձախ արմատական խմբավորումների հետ: Հարկային բարեփոխման նախագիծը, որի հեղինակները եղել են ե՛ւ Կարասկիլիան, ե՛ւ Ռեստրեպոն, ենթադրում Էր Կոլումբիայի բյուջեի համալրում 26 տրիլիոն պեսոյով (ավելի քան 6 մլրդ դոլար), ինչը գերազանցում Է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ենթադրվում Էր դրան հասնել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիրառման ընդլայնման եւ ֆիզիկական անձանցից այլ հարկերի ու հանգանակությունների հաշվին: Բարեփոխումը քննադատություն Է առաջացրել գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում եւ բողոքներ՝ ամբողջ երկրորդ մեկ, ինչից հետո Կոլումբիայի նախագահը հանձնարարել Է լրամշակել բարեփոխման նախագիծը, բայց ցույցերը շարունակվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am