Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակունցը բարբարոսություն որակեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը

Մակունցը բարբարոսություն որակեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու 
աղավաղումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բարբարոսություն որակեց «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն ընգծեց, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում:

«Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am