Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն գնահատել է աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար պատվաստումների արժեքը

ԱՀԿ-ն գնահատել է աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար 
պատվաստումների արժեքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Մեր գնահատմամբ՝ հաջորդ տարի մեզ պետք կգա լրացուցիչ 35 մլրդ դոլարից 45 մլրդ դոլար` աշխարհում չափահասների մեծամասնությունը պատվաստելու համար», - ասաց նա:

Գործադիր տնօրենը հավելել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի ավելի շատ դեպք է գրանցվել, քան համաճարակի առաջին 6 ամիսների ընթացքում ՝ չնայած պատվաստանյութերի առկայությանը: Միևնույն ժամանակ, բնակչության իմունիտետի համար անհրաժեշտ է պատվաստել աշխարհի չափահաս բնակչության մեծ մասին, որի համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am