Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝  25 հազար քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝  Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։

«Օպերատիվ  շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ  արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների ժամանակավոր կացության և կենցաղային պայմանների ապահովման հարցը աստիճանաբար ու համակարգված լուծվում է, թեկուզ  այն հեռու է իդեալական լինելուց։ Չնայած գործող սոցիալական ծրագրերին, կարծում եմ, այս երկու խնդիրները պետք է շեշտադրվեն»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով  ցանկալի է  համատեղ աշխատանքի ընթացքում քննարկել «Աշխատանք՝ արցախցուն» նախաձեռնությունը, որը կհետապնդի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ։

«Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝  ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում  համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am