1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել

Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դիլիջանում անցկացված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում տեղեկացրեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը՝ նշելով որ Արցախում ներկայում առաջնահերթը բնակարանային  ապահովման խնդիրն է, և գոյություն ունեցող բնակֆոնդը գրեթե  ամբողջությամբ հագեցած է։

 «Քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրն  իրականում հնարավորություն տվեց զբաղեցնել և տեղահանվածներին տրամադրել այն բնակարանները, որոնք զբաղված չէին։ Այժմ շեշտադրումը գյուղական համայնքների վրա ենք իրականացնում, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և ովքեր բնակվում էին գյուղերում, վերադառնան ու բնակվեն այնտեղ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին առկա բնակֆոնդը հնարավորին իրացնել։ Ակնհայտ է, որ այն քիչ է, բավարար չէ և այս պահին լայն թափով արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան»,-նշեց նախարար Թանդիլյանը՝ հավելելով, որ  գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքագրված դիմումները՝ իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։

Անդրադառնալով  Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաև  ներկայում գործող՝ 68 հազար դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը։

 «Այս պահին էլ գործում է 68 հազար դրամի ծրագիրը, որով 4 ամիս  շարունակ արցախցիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդիկ, անհատապես ստանալու են այդ աջակցությունը։ Սա հնարավորություն է տալու օգտվելու այդ 4-ամսյա ժամանակահատվածից, որպեսզի հետպատերազմյան Արցախում տնտեսությունը նույնպես վերականգնվի, որովհետև պետք է արձանագրել, որ ճգնաժամային ու վառվող  խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է՝ 300 հազար դրամի, 250 հազար և 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամի չափով ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի  միջոցով։ Մարդիկ կարողացան որոշակի գումարի տիրապետել և իրենց հրատապ հիմնական խնդիրները լուծեցին»,- մանրամասնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]