Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ

Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը Հայաստանում կլինի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում՝ ՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է:

«18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար», - ասել է նախարարը:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]