Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջարկվում է պատվին պատճառված վնասի հատուցման գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել

Առաջարկվում է պատվին պատճառված վնասի հատուցման գործերի քննության համար 
հստակ ժամկետ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օրենքի նախագիծը Պետրոսյանը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում»,- ասաց Պետրոսյանը:

Նախագծով` Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը պետք է քննի եւ որոշում կայացնի այն վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախագծին եւ ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին տրվեց դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am