Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն է

Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն 
է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մանկական երկաթուղի տանող՝ Արամի փողոցի թունելում թանձր ծխի պատճառը բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխների հրդեհն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը՝մանրամասնելով, որ արդեն հայտնաբերված է հրդեհի օջախը:

«Ահազանգը ստացել ենք մոտ 2 ժամ առաջ: Այրվում է մոտ 30 հատ մալուխ: Հետախուզություն է իրականացվում: Հորեր բացելով, ծխապատ գոտուց արդեն գտել ենք հրդեհի օջախը: Ուժերն ենք վերադասավորում, որ սկսենք մարման աշխատանքները »,-պարզաբանեց Ոսկանյանը՝ հավելելով, որ հավանաբար 6000 վոլտ լարմամբ մալուխները բռնկվել են բարձր լարումից առաջացած ջերմաստիճանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքների նպատակով հոսանքազրկվել է ամբողջ հարակից տարածքը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am