Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կշրջանցի՞ արդյոք ԱՄՆ-ը 907-րդ բանաձեւը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կշրջանցի՞ արդյոք ԱՄՆ-ը 907-րդ 
բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցը հակամարտության կողմերի միջեւ հավասարությունը պահելու առաջնային նպատակ ունի, առավել եւս, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներից է եւ, կարգավիճակից ելնելով, պետք է անկողմնակալություն ցուցաբերի։ «Միացյալ նահանգները թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ թե՛ որպես գերտերություն նախատեսում է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով։ Այդ մասին Բայդենի քաղաքական թիմը հայտարարել էր, երբ վերջինս դեռ նախագահի թեկնածու էր»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթեթրի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ նոր վարչակազմը չէր բացառել «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ փոփոխության կիրառումը։ «Այս ուղղությամբ մենք լրացուցիչ աշխատանք պետք է տանենք։ Չեմ բացառում, որ եթե այս տարի ակտիվ աշխատենք, ապա հաջորդ տարվա համար կունենանք ավելի լավ հնարավորություն 907 բանաձեւի հետ կապված»,- շեշտեց նա...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am