Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված

Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ օրական կտրվածքում դեռ հանրապետությունում գրանցվում է կորոնավիուսով վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է:

«Վիրուսի վերարտադրողության ցուցանիշը 1-ի շրջանակում է, իսկ դա նշանակում է, որ վարակի տարածվածության ընդհանուր միտումն առաջիկայում կպահպանվի: Թեպետ, ասեմ, որ հարաբերական կայուն վիճակից մի փոքր նվազում է նկատվում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Եթե կտրուկ շրջադարձ լինի, և նորից դեպքերի թիվը շատանա, ապա, ըստ Գայանե Սահակյանի, պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը:

Հայաստանում ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք, առողջացել է 588 քաղաքացի, մահացել՝ 13-ը:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am