Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական քննություններին

Բուհերի դիմորդ սփյուռքահայերն ու օտարազգիները կարող են մասնակցել միասնական 
քննություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են մասնակցել  միասնական քննություններին, որոնք անցկացվելու են ամռանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունի նաև սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդների համար գործող առանձին կարգ, որում կա 70 անվճար տեղ ազգությամբ հայ դիմորդների համար: «Գործում է նաև վճարովի առկա և հեռակա ուսուցման առանձին կարգը, որի ընթացակարգն ապահովում ենք, բայց գիտելիքի ստուգումն իրականացնում են ուսումնական հաստատությունները»,- նշեց փոխնախարարը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ, չնայած համավարակին, նախորդ տարի դիմորդների քանակի մեծ անկում չի եղել: Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ 2021-ին համավարակը կնահանջի, և դիմորդների թիվը կմեծանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am