Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով

Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

«Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am