Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ...Կհաջորդեն իրավական գործընթացները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ...Կհաջորդեն իրավական 
գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, քաղաքական գնահատական է եւ ունի քաղաքական շարժառիթներ: Այն արդյունք է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, որի հիմքում Թուրքիայի՝ քաղաքակիրթ աշխարհի համար սպառնալիք համարվող ծավալապաշտական գործողություններն են: Իսկ վերջինիս պատճառը նրա՝ նախկինում իրականացրած նման գործողություններին համարժեք գնահատականի չարժանացնելն է եղել: Պատահական չէր Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ նման ոճրագրոծություններն ապագայում չկրկնվելու համար են արվում: Անկախ նրանից, թե ինչ իրավական շարունակություն կունենա Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ում, այն արդեն միջազգային իրավահարաբերություններում դարձել է կարեւոր գործոն: Ցեղասպանության ճանաչման որոշումը գործուն միջոց է Էրդողանի ցնորամիտ գաղափարները կյանքի կոչելուն խանգարելու համար: Գերտերության այս գործողությունն ուղենիշ կլինի նաեւ մյուս ազդեցիկ պետությունների համար՝ Թուրքիայի հետ հարաբերվելիս: Առաջնայինը, սակայն, մեր համար այն է,  որ կատարվել է եւս մեկ մեծ քայլ Հայ ժողովրդի ու մարդկության դեմ գործած ոճրագործությունը ճանաչելու, համարժեք գնահատական տալու եւ մինչեւ այսօր նման գործելակերպի շարունակվող քաղաքականության կանխման ուղղությամբ»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am