Որևէ կոնսենսուս չկա. Այվազյանն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանին հրավիրելու հարցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնեց, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը:
Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին նախատեսվող նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։