Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մրցեց Բելառուսից Արտյոմ Կացարի հետ և ընդամենը մեկ րոպե անց հաղթանակ տոնեց 8:0 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ամոյանը մրցեց լեհ Ռոման Պակուռկովսկու հետ և առավելության հասավ 6:0  հաշվով: Եզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին, որտեղ Ամոյանի մրցակիցը վրացի Շմագի Բոլկվաձեն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am