Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին

Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի 
ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Գարեգին Հակոբյան Նորայելի» ԱՁ-ի ներկայացրած հայտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում (ՀՀ Տավուշի մարզ)։ 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլն դրամի ներդրում, կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 175,000 դրամ: 

Կառավարության որոշմամբ «Դուստր Մարինաննա» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Նախատեսվում է իրականացնել ևս 24․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 347 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ 

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 24․8 մլրդ դրամ, որից 12․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 12 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am