Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե

Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի 
պարզեցման ազգային կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի ստեղծման, դրա կազմը և կանոնադրությունը հաստատելու հարցն ընդգրկված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է»,- ասված է որոշման նախագծում:

Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելը.

2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային կարգավորումներին, ինչպես նաև այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:

Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահը կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, նախագահի տեղակալը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը: Կոմիտեի կազմում կլինեն նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ փոխոստիկանապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am