Քաղաքականություն

Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել. Ռուբինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց՝ գերիները պետք է վերադառնան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել. Ռուբինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց՝ գերիները պետք է վերադառնան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։

«Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ասել է Ռուբինյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ընդգծեց Ռուբինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում