Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԲՀԿ խմբակցությունից ավագանու անդամը մտահոգ է Երևանի թունաքիմիկատների գերեզմանոցի ոչնչացման հարցով

ԲՀԿ խմբակցությունից ավագանու անդամը մտահոգ է Երևանի թունաքիմիկատների 
գերեզմանոցի ոչնչացման հարցով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը մտահոգված է Երևանի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ օրերս այցելել է Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց:

«Իմ ու ընկերոջս մարմնով մեկ քոր էր սկսվել, և մեր գիտակցությունը շատ վատ էր: Երկու տարի խոսում եմ այդ գերեզմանոցի մասին: Ուսումնասիրեք, թե այդ ԴՏՏ թունաքիմիկատը որքան վտանգավոր է, այն ուռուցքածին է ու մեռելածին: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է և ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ և լաբորատոր աշխատանքներ են իրականացվում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երևանը, գետերը և ընդհանուր առմամբ Հայաստանը»,-ասաց Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այդ թեմաները երկար տարիներ անտեսված են եղել:

«Ձեր նշած ծրագիրը վերաբերում է ոչ կենցաղային թափոններին: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չէ, մեր անելիքը չէ»,- ընդգծեց Մարությանը և հավելեց, որ կփորձի այն մասնագետներին, ովքեր տրամադրվում են ԵՄ-ի կողմից, ներգրավել կենցաղային թափոնների ուսումնասիրության գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]