Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար և 
Վաղատուր բնակավայրերի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաև ապրուստը հոգալու խնդրի առջև։ Նրանք առանձնացրել են նաև ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։

Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի և համայնքի մեջ մտնող Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:

Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am