Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինն ու Բայդենը բանակցություններ չեն ծրագրում Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում. Պեսկով

Պուտինն ու Բայդենը բանակցություններ չեն ծրագրում Կլիմայի հարցով 
գագաթնաժողովի ընթացքում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների միջև Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում երկկողմ շփումներ չեն ծրագրվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ: Այդպիսի շփումներ նախատեսված չեն»,- համապատասխան հարցին ի պատասխան, նշել է Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին: Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am