Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը ներկայացրեց Վայոց ձորում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները

Փաշինյանը ներկայացրեց Վայոց ձորում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապարտեզի վերակառուցումից մինչև բնակելի շենքերի շինվերանորոգման աշխատանքներ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց  2018-ից՝ հեղափոխությունից հետո Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից  իրականացված ծրագրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հաշվետվություն ներկայացրեց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով քննադատություններին, հարցադրումներին, թե 2018-ից մինչև օրս իրենց իշխանությունն ի՞նչ աշխատանքներ է կատարել:

«Ռինդում կապիտալ վերակառուցվել է մանկապարտեզը՝ 127 մլն դրամ բյուջեով: Զառիթափ համայնքում Խնձորուտի խմելու ջրի ջրագծի վերակառուցում է տեղի ունեցել, Եղեգնաձորում թիվ 1 դպրոցի կառուցումը շարունակվում է: Ջերմուկում իրականացվել են ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի շինվերանորոգման աշխատանքներ՝ 266 մլն դրամի: Ջերմուկում իրականացվել են ձախափնյա և աջափնյա թաղամասերի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ, Կեչուտ թաղամասում ներթաղամասային ճանապարհների և մայթերի բարեկարգում, Ջերմուկում քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվուղու և սանհանգույցների կառուցման աշխատանքներն ընթացի մեջ են: Եղեգիսում Գողթանիկի դպրոցի շենքի տանիքի վերանորոգում է իրականացվել, Արենիում Չիվայի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում՝ 2 կմ, Արենիում Մ2 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի նորոգում»,-նշեց վարչապետը:

Ջերմուկում այս տարի մեկնարկում են ևս 2-3 մլրդ դրամի աշխատանքներ: Փաշինյանը նկատեց, որ Ջերմուկում կատարվող ներդրումները շատ կարևոր են նաև Ռինդի, Չիվայի, Եղեգնաձորի համար: «Ջերմուկը մարզային կենտրոն է, այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն, մարդիկ ինչքան գնում-գալիս են այստեղ, մարզային տնտեսությունը սկսում է ավելի շատ աշխատել»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ միլիարդավոր դրամների ծրագրեր են իրականացրել ամբողջ հանրապետությունում, մասնավորապես Վայոց ձորում: Փաշինյանը, սակայն նշեց, որ այդքան աշխատանքները աչք չեն ծակում, քանի որ երկար տարիներ չարածների «փոսն են լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակեն լցնել: «Մենք մեր բոլոր խնդիրները պետք է հաղթահարենք աշխատանքով»,-նշեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am