Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վերջին երկու տարում Ռուսաստանում 78 ահաբեկչություն են կանխել

Վերջին երկու տարում Ռուսաստանում 78 ահաբեկչություն են կանխել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարում հատուկ ծառայությունները 78 ահաբեկչական գործողություն են կանխել Ռուսաստանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը: «Վերջին երկու տարում Ռուսաստանի հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները կանխել են 129 այդպիսի (ահաբեկչական) հանցագործություններ, որոնց թվում 78 ահաբեկչական գործողություններ»,- ասել Է նա ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում կայացած միջազգային խորհրդաժողովում:

Բորտնիկովը նաեւ նշել Է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման աճող սպառնալքը: «Աճում Է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման սպառնալիքը, երբ առաջին պայթեցումից հետո ահաբեկիչներն սպասում են իրավակարգի աշխատակիցների ժամանմանը եւ կատարում են նոր գրոհ»,- հայտարարել Է նա: Նրա խոսքով՝ նման ահաբեկչության կազմակարպման փորձ Ռուսաստանում արդեն ձեռնարկվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am