Տնտեսություն

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի

2 րոպեի ընթերցում

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ 2019թ. Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է 220 մլն դոլարի պատրաստի արտադարանք: Հայաստանըկերկարաձգի արգելքի ուժի մեջ լինելու ժամկետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսավարողները»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Հարցին, թե արդյոք կերկարաձգվի՞ արգելքի գործողության ժամկետը՝ նա ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում