Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամին են. Փաշինյանը տեսնում է թշնամանքը կառավարելու անհրաժեշտություն

Թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամին են. Փաշինյանը տեսնում է թշնամանքը 
կառավարելու անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհասկանալի է համարում այն բանավեճը՝ արդյո՞ք թուրքերն ու ադրբեջանցիները հայ ժողովրդի թշնամին են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ապրիլի 14-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, նշեց, որ խնդիրն այդ թշնամանքը կառավարելու մեջ է:

«Ես, անկեղծ ասած, այս բանավեճը չեմ հասկանում: Այդ մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին: Մեր պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները… դա քննարկման առարկա էլ չէ, որ այո՛ թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրենք էլ մեզ են թշնամի համարում: Հարցն ուրիշ տեղ է՝ լա՛վ, այս թշնամությունն ի՞նչ ենք անելու: Ես հետևյալ բանաձևն եմ ասում, ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք են մեզ ավելի համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց համարում թշնամի: Հարցն այն է, թե մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնե՞ն, մենք իրե՞նց: Մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ պետք է չձևակերպեն նման խնդիր»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է կառավարել այդ թշնամանքը շատ զգույշ, նրբանկատ, շատ շրջահայաց, որովհետև դա միակողմանի լուծվող հարց չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am