Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք է հաստատվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կատարված 61 թեստավորման  արդյունքում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am