Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորները համամարդկային արժեքներին ապտակ են համարում Բաքվում բացված «պուրակը»

ԱԺ պատգամավորները համամարդկային արժեքներին ապտակ են համարում Բաքվում 
բացված «պուրակը»

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է համարում Բաքվում բացված «պուրակը», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդասարյանն ասաց ապրիլի 13-ի խորհրդարանի նիստի ընթացքում:

«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարադակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում պետք է չլինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը:

Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ Բաքվում բացված «պուրակը» համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]