Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը աննդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ Տոնականյանը զգալիորեն բարելավեց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակում։

Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am