Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին

Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆինլանդիայի իրավապահները որոնում են մայրաքաղաք Հելսինկիում պատահաբար հայտնված գայլին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունն արձանագրել է գայլի գտնվելու վերջին վայրերն ու այժմ աշխատանք է տանում նրան գտնելու ուղղությամբ:

Վայրի կենդանիները Ֆինլանդիայի մայրաքաղաքում հազվադեպ հյուրեր չեն: Քաղաքում պարբերաբար հայտնվում են աղվեսներ, իսկ 2019-ին Հելսինկիի հենց կենտրոն էին եկել երկու եղնիկ, որոնց ոստիկանները ստիպված էին սպանել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am