Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով

ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի 
ունեցած տհաճ միջադեպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Միշելը Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ  հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ, որոնց վրա նստեցին Միշելն ու Էրդողանը: Եվրահանձնաժողովի նախագահը, անակնկալի եկած, ստիպված եղավ տեղ զբաղեցնելու նրանցից ավելի հեռու՝ բազմոցին:

«Շատ եմ ցավում միջադեպի առնչությամբ: Ես այս օրվանից ի վեր ոչ մի գիշեր նորմալ չեմ քնել, քանի որ աչքիս առաջ անդադար այդ տեսարանն է: Դա շոկային իրավիճակ էր»,- ասել է Շառլ Միշելը՝ նշելով, որ այդ պահին վախեցել է որևէ կերպ արձագանքել, քանի որ մտավախություն է ունեցել, թե դա ավելի տհաճ միջադեպի պատճառ կդառնա: 

«Եթե հնարավոր լիներ, ես հետ կգնայի և կշտկեի իրավիճակը»,- հայտարարել է ԵԽ նախագահը:

Ավելի վաղ եվրոպացի մի խումբ գործիչներ խստորեն քննադատել էին պաշտոնական Անկարային կատարվածի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am