Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1866 թ. ապրիլի 12-ին ծնվել է Վրթանես Փափազյանը՝ հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականության պատմաբան, ուսուցիչ եւ թարգմանիչ։ Մեսրոպ Փափազյանի որդին է։
- 1913 թ. ապրիլի 12-ին ծնվել է Նար Հովհաննիսյանը՝ հայ խորհրդային երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Նար-Դոսի որդին է։
-1920 թ. ապրիլի 12-ին ծնվել է Կորյուն Խոդոյանը՝ հայ խորհրդային ինժեներ-քիմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1964)։
-1944 թ. ապրիլի 12-ին ծնվել է Վլադիմիր Խաչատրյանը՝ օդաչու-հրամանատար, ՀՀ բանակի գնդապետ:
-1946 թ. ապրիլի 12-ին ծնվել է Ռուդիկ Պետրոսյանը՝ հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։
-1949 թ. ապրիլի 12-ին ծնվել է Բագրատ Ալեքյանը՝ հայ գրող, լրագրող։
-1955 թ. ապրիլի 12-ին ծնվել է Արամ Սիմոնյանը՝ պատմագետ, հրապարակախոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ: Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր (հրաժարական է ներկայացրել 2019 թ. մայիսի 23-ին)։
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում