Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը անդրադարձել է Հայկ Տերտերյանի գործին

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը անդրադարձել է Հայկ 
Տերտերյանի գործին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ղազախստանի Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

«Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի առնչությամբ հայտնում է, որ դատական գործի քննությունը, որը վերաբերում է պատվավոր հյուպատոսի անձնական տնտեսական գործունեությանը, գտնվում է ընթացքի մեջ: Գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ղազախական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ղազախստանի Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանին մեղադրում են բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am