Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանական MÈS per Mallorca կուսակցությունը միացել է գերիներին ազատելու համար Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին

Իսպանական MÈS per Mallorca կուսակցությունը միացել է գերիներին ազատելու համար 
Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական MÈS per Mallorca քաղաքական կուսակցությունը միացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի գերիներին ազատ արձակելու համար Ադրբեջանին ուղղված ստորագրահավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Europa Press»-ը:.

 MÈS per Mallorca կուսակցության անդամները հանդիպել են Մալյորկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց փոխանցեն հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին միանալու իրենց որոշումը։

Հանդիպմանը մասնակցել են Պալմա դե Մայորկայի քաղաքապետարանի աշխատակից Նեուս Տրույոլը և սենատոր Վիսենց Վիդալը։  Տրույոլը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է անվանել հրադադարից հետո Բաքվի կողմից շուրջ 200 հայերին պատանդի կարգավիճակում պահելը և նրանց ահաբեկիչ որակելը։

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am