Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ բարձրացել է 19 սանտիմետրով  

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ բարձրացել է 19 
սանտիմետրով

 

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է տեղափոխվել 32 միլիոն 940 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am