Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայում  

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 9 հայ բռնցքամարտիկ մեդալներով կվերադառնան Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ բռնցքամարտիկներից ապրիլի 4-ին իրենց մենամարտերը հաղթանակներով ավարտեցին ու 1/4 եզրափակիչի արգելքը հաղթահարեցին նաև 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը, ընդ որում, Բազեյանը առավելության հասավ վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանեսի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում են նաև 69կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։ Ապրիլի 3-ին կիսաեզրափակիչի ուղեգրեր էին ապահովել նաև 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակիչում, քանի որ նրա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր ուներ։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am