Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքում կշոգի մինչև +32 աստիճան. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդ է թափանցում Հայաստան

Սյունիքում կշոգի մինչև +32 աստիճան. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդ է թափանցում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am