Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 590, առողջացման 608 և մահվան 17 նոր դեպք դեպք

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 590, առողջացման 608 և մահվան 17 նոր դեպք դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 634 դեպք, որոնցից 176 հազար 9-ն` առողջացման, 3 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ  փաստացի բուժում է ստանում 16 112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873 239 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 3-ին կատարվել է 3 387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 608 և մահվան 17 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am