Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քուվեյթցի գործարարն Արմավիրում երկու տարում կտնկի 350 հազար նուշի ծառ

Քուվեյթցի գործարարն Արմավիրում երկու տարում կտնկի 350 հազար նուշի ծառ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիր։ Համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 թվականներին կտնկվի 350 հազար նուշի ծառ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար, ներդրողը՝  Քուվեյթից գործարար Խալիֆե Ալ-Ֆադալան է։

Վահան Քերոբյանը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

«Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո կտնկվի առաջին 55 000 ծառը», - նշել է էկոնոմիկայի նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am