Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ-ն ՌԴ-ի ու Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների բարդ նմուշների փորձաքննություն

ՀՀ-ն ՌԴ-ի ու Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված 
զինծառայողների բարդ նմուշների փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության, Նիդերլանդների գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների բարդ նմուշների փորձաքննությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», - ասաց նախարարը՝ հրաժարվելով նշել, թե քանի ընտանիք է այս պահին սպասում այդ գործընթացին:

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ու հայտնաբերման գործընթացներին զուգահեռ տեղի են ունենում նաև մարմինների նույնականացման ԴՆԹ փորձաքննություններ: Մեկ ամիս առաջվա տվյալներով՝ մոտ 210 աճյունի փորձաքննությունը դժվարացել էր՝ ելնելով դրանց վիճակից: Այդ տվյալները, սակայն, փոփոխվում են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am