Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է. պաշտպան

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Վարդևանյանը:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում