Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿՀ ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿՀ ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Հ-ն,զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արվածակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաներըՔԿՀ բերելև Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին:

Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքիգումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելվածառարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Կատարված անձնական խուզարկությամբԱ. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:

ՀՀազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am