Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատերազմի հետևանքով զոհված 1605 զինծառայողների ընտանիք ստացել է հատուցում

Պատերազմի հետևանքով զոհված 1605 զինծառայողների ընտանիք ստացել է հատուցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021թ,  մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տարածած հաղորդագրությունը․

«Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 2017-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ bit.ly/38p9RIN։ 

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` bit.ly/3pMgWdV։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am