Մեկնարկում է «Իմ Գյուղը» փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։
«Իմ Գյուղը» նախագծի շահառուների ընտրության նպատակով ՄԱԶԾ ԿՀ-ն ձևավորել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ ։
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Մրցույթին դիմելու մանրամասների մասին՝ հայտարարության տեքստում։
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։
Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
«Իմ Գյուղը» նախագծի գյուղատնեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորմանծրագրին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք՝
- ովքեր ունենգործարար նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
- ունեն նորարարական ծրագրեր գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը խթանելու համար,
- ովքեր ունեն տվյալ բնակավայրում իրենց սեփականությունը հանդիսացող տարածք՝ գործունեություն ծավալելու համար,
- ովքեր պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
- ովքեր Նախագծի մեկնարկին կլինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
- ովքեր նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
- ովքեր պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին,
- ովքեր չեն հանդիսանում ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու։
Կարևոր.
Հայտատուները (յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ) կարող են ներկայացնել միայն մեկ նորարարական նախաձեռնության ծրագիր համաֆինանսավորման համար:
- Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել և կցել․
- հայտադիմում,
- անձնագիր/նույնականացման քարտի պատճեն (1-ին և 2-րդ էջերը),
- սեփականության վկայականի պատճեն
Նշված փաստաթղթերը լրացնելու և տրամադրելու համար հարկավոր է հետևել https://form.jotform.com/SustainableCommunities/myvillage ՄԱԶԾ պաշտոնական հղմանը։ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
- Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 44) 600 125 բջջային հեռախոսահամարին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-17:00: