Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում չափահաս քաղաքացիների կեսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Մեծ Բրիտանիայում չափահաս քաղաքացիների կեսն արդեն պատվաստվել է 
կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի չափահաս քաղաքացիների կեսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նշել է, որ իրենք այդ ցուցանիշին են հասել մարտի 19-ին ռեկորդային՝ 660 հազար 276 մարդու պատվաստելու արդյունքում:

Մարտի 19-ին AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայում բնակչության պատվաստումն իրականացվել է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերով:

Բնակչությանը պատվաստելու ցուցանիշով առաջատարն Իսրայելն է, որին հաջորդում են Միացյալ Արաբական Էմիրությունները, Չիլին, ապա արդեն Մեծ Բրիտանիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am